ՎՏԱՆԳԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ – 2016-1 Վէմ-ի ներկա Խմբագրականը ապրիլի 1-ի լույս 2-ին սկիզբ առած դրամատիկ իրադարձություններից առաջ և հետո մեզանից յուրաքանչյուրին բաժին ընկած ճակատագրի հարազատ հայելին է։ Նրա առաջին մասն էջադրվել է նախքան Ղարաբաղյան ճակատում սկիզբ առած ռազմական գործողությունները, իսկ երկրորդ մասը շարադրվել է դրանցից 10 օր անց։ Կարծում ենք, որ քառօրյա պատերազմից առաջ և հետո արձանագրված դատողությունների ու կանխատեսումների հա մեմատությունը թույլ կտա հասկանալ տեղի ունեցածը և ծրագրել ապագան։