ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ. ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, ՏԵՍԱԲԱՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԸ – 2015-4 Թադևոս Ա. Խաչատրյան Եթե չլիներ պոեզիայի գոյության փաստը, հազիվ թե հնարավոր լիներ տրամաբանորեն ենթադրել նրա գոյությունը: Գոյաբանական և ծագումնաբանական այսպիսի առեղծվածայնությունն ու ինքնակո չու թյունը, հակառակ տարածված պատկերացումների, տեսականորեն նրան դարձնում է անբացատրելի: Լինել ինքն իր պատճառը, լինել ինքնաբավ այն դեպքում, երբ կեցությունն ինքը կարծես թե ինքնաբավ չէ, համաձայնեք, չափազանց լուրջ հայտ է: