1921 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 14-18-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ – 2015-3 Գևորգ Ս. Ստեփանյան 1920 թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 13-ին, Երևանում, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ Դրաստամատ Կանայանի (Դրո) ու Համբարձում Տերտերյանի և Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիզ Լեգրանի միջև ստորագրված 8 կետից բաղկացած համաձայնագրով Հայաստանի իշխանությունը խաղաղ ճանապարհով անցավ Ռազմահեղափոխական կոմիտեի (ՀՌՀԿ կամ Հայհեղկոմ) ձեռքը: