ՇԱՀ-ԱԲԱՍԸ ԵՎ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅԵՐԸ – 2014-4 Էլջին Գրոսքլոուսի «Կարմելիտը» վեպում Սվետլանա Ռ. Թումանյան Լինելով բազմակողմանի զարգացած և պրպտուն մտքի տեր անձնավորություն ամերիկացի վիպասան Էլջին Գրոսքլոուսը (1899-1983) համապարփակ հետաքրքրություն է ցուցաբերել այն երկրների նկատմամբ, որտեղ որոշ ժամանակ ապրել է ճակատագրի բերումով կամ իր ընտրությամբ: Հետագայում գրած իր վեպերում նա գեղագիտական բարձր ճաշակով և համապարփակ ընդգրկմամբ ամերիկյան ընթերցողին է ներկայացրել վերջիններից պատմության և մշակույթի ուշագրավ էջերը: