ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ 1918-1920 ԹԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ – 2014-4 Մաս իններորդ: ՀՅԴ Գերագույն դատական ատյանի 1920 թ. մարտի 24-ապրիլի 16-ի նիստերի արձանագրությունները Ավագ Ա. Հարությունյան Ընթերցոծների ուշադրությանը ներկայացվող ՀՅԴ 9-րդ Ընդհանուր Ժողովի որոշմամբ ստեղծված Գերագույն դատական ատյանի նիստերի արձանագրությունների վերջին փաթեթը ներառում է 1919-1920 թթ. ՀՀ բանակի ու գաղթալանների վիճակի բարելավման նպատակով կուսակցության ծավալած գործունեությանը, ինչպես նաև Միացյալ Հայաստանի ակտի հետ կապված խնդիրներին ու տարաձայնություններին վերաբերող նյութերը: