ՄՀԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԸ ԸՍՏ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ «ՄՀԵՐԻ ԴՌԱՆ ԳԻՐՔԸ» ՎԵՊԻ – 2014-3 Սերգեյ Ն. Սարինյան Խեչոյանի ստեղծագործությանը խորապես գիտակներն անգամ չէին կարող կռա հել, թե ինչ ձև ու բովանդակություն պետք է ունենար ազգային էպոսի վիպակա նացման նրա ավելի քան տասներեքամյա որոնումների արդյունքը։ Եվ այժմ ահա գիրքը կա, բայց ինքը չկա, ու ակամա տրվում ես ճակատագրի խաղին, թե Մհերի գիրքը նաև իր կյանքի գիրքն էր ու խորհրդանշում էր ծնունդ և մահ ողբերգական անխուսափելիությունը։