Նախնական դիտարկումներ Աղավնո գետի ավազանում 2013 թ. դաշտային հետազոտությունների տվյալների հիման վրա
Գագիկ Մ. Սարգսյան, Արտակ Վ. Գնունի, Ալեքսան Հ. Հակոբյան
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի տարածքի ուսումնասիրությունը սկսվել է XIX-XX դարերի սահմանագլխին, դեռևս 1896 թ. Սերտ (Զերտի) գյուղի մոտ հայտնաբերվել և Սանկտ Պետերբուրգի հնագիտական հանձ նա ժողովին է հանձնվել անտիկ ճրագաման, որի վերնամասը ձևավորված էր անտիկ թատերական դիմակի տեսքով: