ՕԲՅԵԿՏԻՎԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՂԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ – 2014-2 Անկախ պետականության գոյության պայմաններում անգամ մեր հետազոտողների գերակշռող մասի աշխարհընկալումը շարունակում է հիմնվել մարդկային հասարակության զարգացման «օրենքների» ու օրինաչափությունների «օբյեկտիվության» մասին պատկերացումների վրա, որոնք ամբողջատիրական մտածողության «խոհանոցից» մնացած «պահածոյի» դատարակ տուփերի նման՝ շարունակում են աղմուկ բարձրացնել հայ պատմագիտությանը բաժին ընկաղ գիտատեսական փակուղիներում: