ՅԱԻՐ ԱՈՒՐՈՆ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ. ՍԻՈՆԻԶՄԸ ԵՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2014-2 Արմեն Ց. Մարուքյան Հայկական հարցում սիոնիզմի բացասական դերակատարության վերաբերյալ անցյալում նույնպես հրապարակվել են որոշ հետազտություններ: Սակայն դրանց հեղինակներն ամբողջական կերպով չեն բացահայտել 19-րդ դարի վերջերից հայ ազատամարտի եւ արեւմտահայության հանդեպ սիոնիստների ձեռնարկած բացահայ ու անտեսանելի քայլերի իրական նպատակները, իսկ հաճախ էլ առաջնորդվել են որոշակի գաղափարախոսական կարծրատիպերով կամ ընթացքի-քաղաքական հաշվարկներով: