Լուսինե Համբարձումյան–Մյուլլեր, Մայքլ Առլենը և նրա վիպաշխարհը – 2012-2 Ռուզան Գ. Ասատրյան Կարդալով Լուսինե Համբարձումյան-Մյուլլերի «Մայքլ Առլենը եւ նրա վիպաշխարհը» մենագրությունը՝ արդեն որերորդ անգամ համոզվում ենք, թե ինչ դժվարությամբ է դեպի հայ ընթերցողը բացվում Մայքլ Առլենի (Տիգրան Գույումճյանի) գրական հարուստ աշխարհը, որքան աններելիորեն քիչ է մեր ճանաչողության սահմանը, ինչ անհանդուրժող ենք անցյալներից հանիրավի ժառանգված կարծրատիպ մտայնությունների առջեւ: