ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՍԱԿԱ ԵՐԿՐԻ ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ – 2012-2 Հովհաննես Գ. Խորիկյան Սակա երկրի եւ ընդհանրապես սակերի տեղադրության ուսումնասիրոյթւոնը մասնագիտական գրականության մեջ բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տվել, եւ դա այն պարագայում, երբ հետազոտողների եզրակացությունները գրեթե ամբողջությամբ հենվում են միեւնույն աղբյուրների քննության վրա: Մինչդեռ հարցն այն է, որ խնդրո առարկայի քննությունը պետք է կատարվի Աքեմենյան Պարսկաստանի վարչական բաժանման սկզբունքի համատեքստում: