ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ – 2012-4 Ա. Հ. Երևանում` Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության մեկենասությամբ, հրապարակվել է Նիկողայոս Ադոնցի երկերի Զ հատորը, որն ընդգրկում է ականավոր պատմաբանի հրապարակախոսական ժառանգությունը։ Հատորում զետեղված է 32 միավոր հոդված և նյութ, որոնցից 16-ը լույս է տեսնում առաջին անգամ: