ՀԱՆՈՒՆ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ – 2012-4 Համատեղ հետազոտությունները և պատմության ապագան Լյուսիեն Ֆևր 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի պատմագիտական միտքը կանգնած էր պատմական անցյալի ու ներկայի ուսումնասիրման նոր մեթոդների ձևավորման հիմնախնդրի առջև: Ձևափոխվել էին մարդու և հանրույթի մասին այլ գիտությունների հետ պատմագիտության ունեցած փոխհարաբերությունները: Հարկ եղավ վերանայել ողջ հասկացութենական համակարգը, հին տեսությունները փոխարինել նորերով: