ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԾՐԱՐՆԵՐԸ – 2011-3 ՀՅԴ մարտական կազմակերպության անվանացանկը՝ ըստ դատական որոշման Ավագ Հ. Հարությունյան «Վէմ» հանդեսն իր տպագրության վերսկսման պահից հրապարակում է ՀՅԴ Մեծ կամ «լիժինյան» դատավարության նյութերի մեկնաբանված-ծանոթագրված թարգմանությունները: Սակայն, մինչ որս, դրանք ներառել են միայն ՀՅԴ անվանի դեմքերի անհատական գործերը, որի հետեւանքով լրացվել ու ամբողջացվել են վերջիններիս վերաբերող նյութերն ու փաստաթղթերը: