ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ – 2010-3 Մաս երրորդ: Համասեռ հավասարակշռության պահպանման ճիգը Արտավազդ II-ի դարաշրջանում Ալբերտ Ա. Ստեփանյան Արտավազդ II-ը (Ք.ա.55-34թթ.) հայոց պատմության պակաս ըմբռնված եւ գնահատված գործիչներից է: Տիգրան Մեծի եւ Կղեոպատրա թագուհու կրտսեր ոդրին էր՝ ծնյալ հավանաբար Ք.ա. 80-ականների կեսերին: Ստացել է հելլենիստական հիմանվոր կրթություն՝ առաջնորդությամբ նշանավոր հույն մտավորականների, որոնք ապաստանել էին հայոց արքունիքում: