Ռուբեն Սաֆրաստյան, Օսմանյան կայսրություն.ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը – 2010-2 Գ.Խ. Թեեւ Հայաստանում Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրությունը հարուստ ավանդույթներ ու բազում ձեռքբերումներ ունի, բայց համեմատական ցեղասպանագիտությունը մեզանում նոր է միայն ձեւավորվում: Մինչդեռ, ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության պատմությունը համաշխարհային պատմության լայն խորապատկերի վրա դիտարկելու հասունացած խնդրի լուծումը այլեւս չի ակրելի հետաձգել: