ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՎԵՐՀՈՒՇԸ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ – 2010-1 Սեյրան Զ. Գրիգորյան Խորհրդահայ գրականության մեջ Մեծ եղեռնի գեղարվեստական իմաստավորման խնդիրը տասնամյակներ շարունակ բախվում էր ամբողջատիրական վարչակարգի հարուցած արգելքներին: Հատկապես՝ ստալինյան բռնապետության բարձրակետը դարձած 1940-ականներին եւ 1950-ական թվականների սկզբին Մեծ եղեռնի թեմայի արծարծումը իշխող գաղափարախոսությունը դիտում էր իբրեւ շեղում «ինտերնացիոնալիզմի» սկզբունքից: