ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ – 2009-2 Արամ Գ. Ալեքսանյան Հակոբ Պարոնյանի գրական ժառանգությամբ ներկայացվող իրականությունը զգալիորեն տարբերակված ու անհամասեռ է: Այն ընդգրկում է նրա ժամանակի պոլսահայ կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Ավելին, Պարոնյանի տեսադաշտում են նաեւ հայկական գավառներում կատարվող իրադարձությունները, Թուրքիայի, Ռուսաստանի, եվրոպական երկրների ներքին եւ արտաքին քաղաքկանության ինչ-ինչ դրսեւորումներ: