Ռոստոմի ծածկագիր նամակ-հրահանգները
Երվանդ Գ. Փամբուկյան (Բեյրութ)
Օգտվելով 1905 թ. հունվարին Ռուսաստանում սկսված հեղափոխությունից եւ Անդրկովկասի ցարական իշխաությունների թողտվությունից, 1905 թ. փետրվարից կովկասյան թաթարները օսմանյան Թուրքիայի դրդմամբ սկսեցին իրականացնել արեւելահայության բնաջնջման՝ վաղօրոք մշակված ծրագիրը: