ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ – 2019-3 Անցյալից՝ դեպի ապագա Գևորգ Ս. Խուդինյան Միացյալ Հայաստանի անկախության` 1919 թ. մայիսի 28-ի պետական ակտի ընդունման 100-ամյակի ոգեկոչումը մեզ համար ոչ միայն առանձին քաղաքական իրադարձության քննության առիթ է, այլև նրանով խորհրդանշվողª ազգի ու հայրենիքի միասնության քաղաքական կերպավորումների ու դրանց հիմքում ընկած գաղափարների բացահայտման հնարավորություն ինչպես հայոց պատմության ուսումնասիրության դիաքրոնիկ, այնպես էլ` սինքրոնիկ հարթությունների վրա։