ԻՐԱՆԸ՝ ԱՆԹՈՒԱՆ ՍԵՎՐՈՒԳԻՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻՎԻՑ – 2012-3 Իվեթ Ն. Թաջարյան Ուսումնասիրելով Անթուան խան Սևրուգինի լուսանկարները և բաղդատելով դրանք 19-րդ դարի այլ լուսանկարիչների գործերի հետ, համոզվում ենք, որ այդ աշխատանքներից շատերը փաստագրական նյութ լինելուց զատ, նաև արվեստի բարձրարժեք ստեղծագործություններ են: Լինելով համաշխարհային արվեստի պատմության խոր ուսումնասիրության արդյունք՝ դրանք զանազանվում են Անթուան Սևրուգինի ժամանակակիցների գործերից և՛ իրենց կոմպիզիցիաներով, և՛ արծարծված թեմաներով: