ԿԻԼԻԿԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ – 2021-1 Եվ Կիպրոսի հայոց թեմի վերակազմավորումը 1920-1930-ական թթ. Էդգար Գ. Հովհաննիսյան Կիպրոսի հայերի մասին հիշատակությունները սկսվում են դեռևս 6-7-րդ դարերից՝ բյուզանդական տիրապետության շրջանից: Կիպրոսի հետ հայերի առնչություններն ավելի մեծացան Կիլիկիայի հայոց թագավորության շրջանում: Այդ ժամանակներից սկսած՝ Կիպրոսում հաստատված հայերի թիվը սկսեց աճել: Արդեն 12-րդ դարի վերջերին՝ հայոց Գրիգոր Դ կաթողիկոսի օրոք, առաջին անգամ հիշատակվում է Կիպրոսի հայոց թեմը: Հետագա դարերում Կիպրոսը դառնում է հայության կարևոր հոգևոր մշակութային կենտրոններից մեկը: