ՀՅԴ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 1921 Թ. ՆԱՄԱԿՆԵՐԸ – 2021-1 ՀՅԴ Արտասահմանի Պատասխանատու մարմնին Խաչատուր Ռ. Ստեփանյան Խորհրդային իշխանության առաջին տարիներին Անդրկովկասյան երեք հանրապետություններում Հայ Յեղափոխական Դաշնակցության ծավալած ընդհատակյա գործունեության մասին գիտական հանրությանը շատ քիչ բան է հայտնի: Խորհրդային պատմագրությունը չի զլացել «քննադատել» ՀՅԴ ընդհատակյա «հակաժողովրդական» գործունեությունը, ինչը, անշուշտ, եղել է միակողմանի ու խիստ թշնամական մեկնաբանություն։