«ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸ» ՄԱՆՐԱՆԿԱՐԸ – 2022-1 Մոմիկի ծաղկած 1302 թվականի ձեռագրում Ինեսա Գ. Դանիելյան Հայ միջնադարյան նշանավոր գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի գեղանկարչական գործունեության լավագույն դրսևորումը 1302 թ. Սյունիքի հոգևոր առաջնորդ Ստեփանոս Օրբելյանի պատվերով Նոր Կտակարանի ծաղկումն է (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան, այսուհետ` Մատենադարան, հմր 6792):