ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – 2022-3 Արժեքային կողմնորոշումների համատեքստում Հարություն Տ. Մարության Հայոց ցեղասպանությունը մեզանում իրավամբ ընկալվում է որպես ջրբաժան իրադարձություն, երևույթ, որն ունեցել է որոշիչ ազդեցություն հայության ճակատագրի վրա մոտ անցյալում ու ներկայում և ունի խորքային, ուղղակի առնչություն նրա ապագայի հետ։ Ուստի Հայոց ցեղասպանության հիշողությունը հայ ինքնության հիմնասյուներից է և, որպես այդպիսին, կարևոր դեր ունի հայոց արժեքային համակարգում, ավելին՝ այն նաև դասավանդման ճանապարհով տվյալ արժեքային համակարգը կերտելու կարևոր գործիքներից է։