ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ (1888-1915 ԹԹ.) – 2022-3 Աշոտ Ա. Մելքոնյան 19-րդ դ. վերջին տասնամյակներին Օսմանյան կայսրության դժնդակ տիրապետության տակ գտնվող արևմտահայության վիճակի հետագա վատթարացման և Հայկական հարցի միջազգայնացման պայմաններում նոր թափ է ստանում հայ ազգային-ազատագրական պայքարը։ 1870-1880-ական թթ. ինչպես Արևելյան Հայաստանում և Ռուսական կայսրության այլ տարածքներում, այնպես էլ օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում ստեղծվում են բազմաթիվ ազատագրական կազմակերպություններ ու խմբակներ, որոնք պայքար են ծավալում հայ ժողովրդի ազատա[1]գրության համար։