ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈԼՈՎՈՒՅԹԸ – 2022-3

Դավիթ Ս. Գյուրջինյան

Ֆրանսիացիների լեզուն ֆրանսերենն է, որը Ֆրանսիայի պետական լեզուն է, պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Բելգիայում (ֆլամանդերենի հետ), Շվեյցարիայում (գերմաներենի, իտալերենի և ռետոռոմաներենի (ռումանշ, լադիներեն) հետ), Կանադայում (անգլերենի հետ), ինչպես նաև Ֆրանսիայի նախկին և այժմյան տիրույթների շուրջ քսան պետություններում: Ֆրանսերենը Միավորված ազգերի կազմակերպության և միջազգային տարբեր կազմակերպությունների պաշտոնական ու աշխատանքային լեզուներից է: Այն աշխարհի ազդեցիկ լեզուներից մեկն է, որով ստեղծվել են գրական և գիտական գլուխգործոցներ, արտահայտվել ազատատենչ և վեհ գաղափարներ: