ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽՄԲԵՐԸ ՔԵՄԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1919-1923 ԹԹ.) – 2022-4 Արամ Ս. Սայիյան 1918 թ. հոկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրության պատվիրակության ղեկավար, ռազմածովային նախարար Ռաուֆ Օրբայը Լեմնոս կղզու Մուդրոսի ծովախորշում խարիսխ նետած բրիտանական «Ագամեմնոն» ռազմանավի վրա ստորագրում է անձնատվության (կապիտուլյացիայի) ակտը: Երկիրը կառավարող «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը, որի ղեկավարները դաշնակիցների կողմից պատերազմի դեռ առաջին ամիսներին հռչակվել էին պատերազմական հանցագործներ, հրաժարվում է իշխանությունից: