ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՆ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2023-1 Ազգային սահմանադրության վավերացման 160-ամյակի առթիվ Արարատ Մ. Հակոբյան Արևմտահայոց Ազգային սահմանադրության ընդունման ներքին ազդակը Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական ու տնտեսական բարդ իրավիճակն էր և հայության հասարակական կյանքի աշխուժացումը, իսկ արտաքին ազդակը՝ եվրոպական տերությունների ավելի ու ավելի ընդլայնվող ռազմաքաղաքական և տնտեսական ներթափանցումը, ինչը ստիպեց Բարձր Դռանը գնալ ոչ մահմեդական ազգերի կառավարչական, կրթալուսավորական, ազգային-մշակութային կյանքի կանոնադրական չափավոր կարգավորումների: