ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ» ԵՐԿՐՈՒՄ – 2018-3 Լիանա Ս. Հովսեփյան Մովսես Խորենացու ստեղծագործական ժառանգությունը մշտապես գտնվել է հայ բանասիության ուշադրության կենտրոնում։ Հատկապես նրա «Հայոց պատմությունը» քննության նյութ է ծառայել տարբեր բնագավառների մասնագետների՝ պատմաբանների, աղբյուրագետների, փիլիսոփաների, լեզվաբանների, գրականագետների համար, որոնք տարբեր հայեցակետերով ու նպատակներով զբաղվել են հայ մատենագրության այդ նշանավոր հուշարձանի ուսումնասիրությամբ։