ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԱՐՁԱԳԱՆՔԸ – 2024-3

Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը

Արմինե Հ. Տիգրանյան

Ներկա հոդվածը նպատակ ունի ուսումնասիրելու միջազգային հանրության արձագանքը Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի պետական քաղաքականությանը՝ 2020 թվականի պատերազմից հետո՝ մինչև մեր օրերը։ Այն համապարփակ վերլուծում և բովանդակային կերպով քննում է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին անդրադարձող, դրանք դատապարտող և հայկական ժառանգության պաշտպանությանը միտված միջազգային բանաձևերը, հռչակագրերը, խորհրդարանական և դատական որոշումները՝ գնահատելով դրանց ազդեցությունն ու նշանակությունը Արցախի պատմամշակութային արժեքների պահպանման ու դրանց ոչնչացումը կանխելու գործում։