Monthly Archives: Հունիսի 2011

ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ «ՊՏՈՒՅՏ ՄԸ ՊՈԼՍՈ ԹԱՂԵՐՈՒ ՄԵՋ» ԱԿՆԱՐԿԱՇԱՐԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Ալբերտ Ա. Մակարյան
Թվում է՝ գրականագիտությունը վաղուց արդեն իր սպառիչ ու վերջնական խոսքն է ասել անցյալի գլուխգործոց երկերի մասին՝ բազմակողմանիորեն ներկայացնելով դրանց ստեղծագործական պատմությունը, ժանրային առանձնահատկությունները, կառույցը, գաղափարագեղարվեստական եւ այլ արժանիքները:

ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱՂՎԱՆՔԻ ԷԹՆԻԿ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ – 2011-2

Մաս առաջին: Էթնիկ պատմության հարցեր

Բաբկեն Հ. Հարությունյան
Այսօր թերեւս դժվար է գտնել մեկ այլ խնդիր որ հարեւան Ադրբեջանի պատմաբանների կողմից ենթարկվի այնքան աներեւակայելի չափերի հասնող շահարկման, որքան այսպես կոչված՝ Աղվանքի եւ աղվանից ժողովրդի պատմությունը:

ԵՂԵԼՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 2011-2

Սերգեյ Ա. Աղաջանյան
Մարդկության մշակութաստեղծ գործունեության ողջ ընթացքի մեծագույն ձեռքբերումը խոսքն է:

Եվ բոլորվին էլ կարեւոր չէ, թէ մարդու բնական-մշակութաստեղծ լինելը բացատրելու փորձերից (կրոնական, աշխատանքային-էնգելսյան, գենետիկ-կենսաբանական եւ այլն) ո՛ր տեսակետի կողմնակիցը կարող է լինել յուրաքանչյուր ոք:

ԷՔԶԵԳԵՏԻԿԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՖԵՆՈՄԵՆՈԼՈԳԻԱ – 2011-2

Գրականագիտությունը մեթոդաբանական ուրվագծերում

Սերգեյ Ն. Սարինյան
Գրականագիտությունը որքան հին, նույնքան եւ նոր գիտություն է, եթե ընդունենք ոչ միայն առարկայի մեթոդաբանական ընդհանրությունը հնագույն էքզեգետիկայի եւ նորահայտ հերմենեւտիկայի հետ, այլեւ շարունակաբար նորոգվող մեթոդաբանական եղանակների պարագայնությունը:

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՎԵՃԸ – 2011-2

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2011 թ. ապրիլի 23-ի հրամանգիրը եւ 2011թ. մայիսի 30-ին կայացած այդ հանձնաժողովի առաջին նիստը կարեւոր հանգրվան են մեր ժողովրդի մեծագույն ողբերգության 100-ամյակը պետականորեն ոգեկոչելու եւ նրա հետեւանքների հաղթահարման ճանապարհին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ, ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ – 2010-2

Գագիկ Կ. Եգանյան, Ռուբեն Ս. Եգանյան
Անկախությանը նախորդած եւ քաջորդած ժամանակաշրջանում՝ 1988-2001 թվականներին, Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ ցոիալական համակարգերի հեղափոխական վերափոխումները, ինչպես նաեւ 1988թ. դեկտեմբերյան աղետալի երկրաշարժը, Ղարաբաղյան պատերազմն ու շրջափակումը համալիր եւ վճռորոշ ներգործություն ունեցան նաեւ երկրի միգրացիոն իրավիճակի վրա՝ կտրուկ կերպով հեղաբեկելով խորհրդային շրջանում ձեւավորված իրողությունները: