Monthly Archives: Մարտի 2018

ԳԱՐԵԳԻՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ – 2018-1

Սարգիս Ռ. Մելքոնյան
2017 թ. դեկտեմբերին լրացավ Սուրբ Էջմիածնի միաբան, մեծանուն արվեստաբան, հայագետ, աստվածաբան, հնագետ և 1943-1952 թթ. Մեծի Տանն Կիլիկիո երանաշնորհ կաթողիկոս՝ Գարեգին Ա. Հովսեփյանի 150-ամյա հոբելյանը։ Շատ չեն այնպիսի մարդիկ, որոնց կենսագրությունը կա րող է ծավալուն մենագրության մեջ ամփոփվել, սակայն եզակի են այնպիսիները, որոնց կյան քի առանձին հատվածներ կարող են անգամ տար բեր հատորների նյութ դառնալ։ Ահա այս վերջին տեսակի՝ եզակի անհատականությունների թվին է պատկանում Գարեգին կաթողիկոսը։

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԽԱՉԵՐԵԱՆԻ ԱՆՏԻՊ ՅՈՒՇԵՐԸ – 2018-1

Միհրան Ա. Մինասեան
Հետագայ էջերով հրատարակութեան կու տանք Հայոց ցեղասպանութենէն վերապրած պարտիզակցի Յովհաննէս Խաչերեանի անտիպ յուշերը, որոնք կը նկարագրեն Սուրիական անապատի Պապ քաղաքի մէջ հաստատուած հայ աքսորականներու համակեդրոնացման կայքի վիճակը 1915-ի աւարտին և 1916-ի սկզբնաւորութեան:

Հայ պարբերական մամուլի պատմություն. 1920-1922 թթ., հատոր 2, Եր., ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2017, 787 էջ – 2018-1

Դավիթ Վ. Պետրոսյան
Ավելի քան երկու դար հայ պարբերական մամուլն իր էջերում ամփոփել է մեր ժողովրդի անցած ճանապարհի բախտորոշ շրջանները, դարձել նրա կյանքի տարեգիրը: Ուստի վաղուց հասունացել էր հայ մամուլի պատ մությունը համահավաք քննական տեքստի վերածելու խնդիրը, որը, հատ կապես մեր օրերում, խիստ կարևոր է նրա արժևորման ու գնահատման համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 1918-1920 ԹԹ – 2018-1

Աննա Է. Ասատրյան
1918 թ. մայիսի 28-ին Հայոց անկախ պետականության վերականգնումից հետո, չնայած Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքական և սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին՝ ձեռնարկվեցին անհրաժեշտ քայլեր նորանկախ պետականության ամրապնդման ուղղությամբ, որոնցից մեկն էր տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ձևավորումը:

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ԴԱՍԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍՈՂԱԿԱՆԱՑՄԱՄԲ՝ PowerPoint-ի միջոցով – 2018-1

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Արդյունավետ ուսուցման կարևորագույն գործընթացներից մեկը ուսումն առողների (աշակերտ(ներ), ուսանող(ներ) և այլն) ներգրավ վածության և գիտելիքների ներդաշնակության ապահովումն է: Այս համա տեքստում վերջին տասնամյակում հատկապես կարևորություն է ստացել արդյունավետ ուսուցման ապահովումը նորագույն տեխնոլոգիաների միջոցով:

ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԱՆ – 2018-1

Տիգրան Մ. Պետրոսյանց
12-րդ դարի երկրորդ կեսին հայկական զինուժի միավորում է տեղի ունեցել, ստեղծվել է հայկական բանակ, որի ղեկավարներից առանձնացել է Սարգիս Մեծ Զաքարյանը: Նա ճկուն քաղաքականության շնորհիվ իր ձեռքն է վերցրել հայկական զինուժի ընդհանուր հրամանատարությունը: Երբ 1178-ին Գեորգի Գ-ի դեմ ապստամբելու պատճառով Վրաց թագավորը «հրամայեաց ջնջել զյիշատակ ազգին Օրբէլեանց … ի Վրաց աշխար հին», Օրբելյանների տոհմը սրի է քաշվել և զրկվել վրացական բանակի հրամանատարությունից ու Լոռիում ունեցած կալվածքներից:

ԿԱՐԵՆ ՅԵՊԵԻ ՓՐԿԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ։ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ – 2018-1

Աշոտ Ն. Հայրունի
Հոդվածի առաջին մասում, որը հրատարակվել է «Վէմ» հանդես նախորդ համարում, լուսաբանվել է հայ ժողովրդի նվիրյալ, մեծ մարդասեր Կարեն Յեպեի գործունեության առաջին շրջանը:

Հոդվածի երկրորդ մասում լուսաբանվում է աշխարհամարտի ընթաց քում և դրանից հետո Յեպեի իրականացրած համալիր հայափրկիչ գոր ծունեությունը, որի կենտրոնավայրն արդեն Հալեպն էր:

ՄԱՐԿՈՍ ՊԱՏԿԵՐԱՀԱՆԸ ԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ N 1502 ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔԻ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ – 2018-1

Շուշանիկ Ս. Համբարյան
Մատենադարանի N 1502 Հայսմավուրքը գրվել է Կ. Պոլիսում՝ Ս. Սարգիս եկեղեցում («ի դուռն Սրբոյն Սարգսի զօրավարին և որդոյ նորայ Մար տիրոսին»), 1651 թվականին Քրիստոսատուր գրչի ձեռքով1: Այս եկեղեցին եղել է հայկական ձեռագրերի ստեղծման կարևոր կենտրոն, որը հո վանավորվում էր մի շարք նշանավոր հայ հոգևորականների կողմից:

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՐԴ-ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ – 2018-1

Մուրադ Մ. Հասրաթյան
Միջնադարյան Հայաստանում պաշտպանական նպատակների համար ամրոցներից բացի՝ օգտագործվել են նաև վանքերն ու առանձին եկեղեցիները: Այդ երևույթը հատկապես լայն տարածում ստացավ 11-րդ դարից hետո, երբ Հայաստանի անկախության ու պետականության կորստի հետևանքով վանքերը սկսեցին իրենք զբաղվել սեփական անվտանգության ապահովման գործով: Թե՛ նոր կառուցվող և թե՛ արդեն գոյություն ունեցող մենաստանները շրջապատվեցին այնպիսի պարիսպներով, որոնք բնորոշ են ամրոցներին:

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ – 2018-1

Վարդան Պ. Գևորգյան
Բոլոր ժամանակներում հասարակությունները մեծ զգուշավորություն են ցուցաբերել պետության սոցիալական քաղաքականության միջոցով իրա կանացվող բարեփոխումների նկատմամբ։ Պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ նման որևէ անզգույշ բարեփոխման (ռեֆորմի) իրականացման փորձը հանգեցրել է զանգվածային անկարգությունների, խռովությունների, կառավարությունների հրաժարականների, իշխող ռեժիմների տապալման և այլն: