Tag Archives: բնակչություն

ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐԲԱՌԸ XIX ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հոդվածում ներկայացվում են XIX դարի երկրորդ կեսի ռուսական հրատարակություններում ընդգրկված ուսումնասիրությունները, հոդվածները, հաղորդումները և այլ նյութերը, որոնք վերաբերում կամ առնչվում են Արցախի կամ նրա առանձին բնակավայրերի ազգագրությանը: Հատկապես կարևորվում են «Всемирный путешественник», «Запис ки Кавказского отдела императорского русского географического общества» «Кавказский календарь», «Известия Кавказского отдела Императорского Русско го географического общества» «Материалы для изучения экономического быта государственных крестьян Закавказского края», «Материалы для устройства казенных летних и зимних пастбищ и для изучения скотоводства на Кавказе», «Медицинский сборник», «Сборник материалов для описания местностей и пле мен Кавказа», «Труды Кавказской шелководственной станции», «Русский инвалид» հանդեսներում հրապարակված նյութերը, որոնք արժեքավոր տեղեկություններ են տալիս նշված ժամանակաշրջանի Արցախի տարբեր գավառների ու գյուղերի, ինչպես նաև Շուշի քաղաքի բնակչության թվի և էթնիկ կազմի, երկրագործության, անասնապահության, մետաքսագործության, գինեգործության, օղեգործության, առևտրի, զանազան արհեստների, ժողովրդական բժշկության, սրբավայրերի, հնությունների, եկեղեցիների, վանքերի, լեռների, գետերի, բուսական ու կենդանական աշխարհի, աշխարհագրական դիրքի, կլիմայի, տարազի, ժողովրդական տոների, ընտանեկան կյանքի, հասարակական դատի ու պատժամիջոցների, տների կառուցվածքի, թաղամասերի, դավանանքի, ամուսնության և հարսանիքի հետ կապված ծիսակատարությունների, սովորությունների, հավատալիքների և նախապաշարմունքների, սննդակարգի, ժողովրդական խաղատեսակների և այլ երևույթների մասին: Առանձին ենթաբաժիններով ներկայացվում են նաև Արցախի բանահյուսության և բարբառի վերաբերյալ հրատարակված նյութերը: