Tag Archives: դատախազի եզրափակիչ խոսք

«ՍԵՎ ԿԱՐԱՊԻ» ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՄՈԶՈՂ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ.
դեպքի ուսումնասիրություն

Սույն հոդվածն ուսումնասիրում է փաստաբանների եզրափակիչ ելույթները «Սև կարապ» դատական գործի (2024 թ.) մասին։ Դրանք վերաբերում են նախկին բալետի պարուհի Էշլի Բենեֆիլդին, որ սպանել էր իր ամուսնուն՝ Դուգլաս Բենեֆիլդին` իր արարքը համարելով ինքնապաշտպանություն: Դիսկուրսի ուսումնասիրությունը ներառում է մեղադրող Սյուզան Օ’Դոնելի եզրափակիչ ելույթը, որ ներկայացնում էր պետությունը և դատապարտում մեղադրյալին՝ վերոնշյալ գործողությունը համարելով սպանություն, որը պետք է ապացուցվի առանց որևէ հիմնավոր կասկածի:

Պաշտպանական կողմը ներկայացնում էր փաստաբան Նիլ Թեյլորը: Նա փորձում էր պաշտպանել մեղադրյալին՝ նրա արարքը դիտարկելով որպես ինքնապաշտպանություն: Այս իրավական դիսկուրսն ուսումնասիրվում է որակական վերլուծության միջոցով, որն իրականացվում է հռետորական-ոճական դիսկուրսի վերլուծության մեթոդով և լրացվում է հեղինակի կողմից կրկնությունների, ուղիղ խոսքի և հռետորական հարցերի քանակական դիտարկումներով, որոնք հաշվարկվում և համեմատվում են ուսումնասիրվող խոսքային նմուշներում։