Tag Archives: իրավունք ունենալու իրավունք

ՀԵՏԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԸ

Հոդվածում հենվելով Միշել Ֆուկոյի «կյանքի կառավարում» հայեցակարգի և Հաննա Արենդտի «իրավունք ունենալու իրավունք» թեզի վրա՝ ներկայացվում է, թե ինչպես է մեր կյանքի պաշտպանությանը միտված անվտանգության պահանջը հաճախ վերածվում իրավունքների բացակայության և դրանց բացառման մեխանիզմի։ Ջ. Ագամբենի «արտակարգ դրության նորմալացման», Ռ. Էսպոզիտոյի «իմունիտետ»-ի գաղափարների և Բ.-Չ. Հանի «թափանցիկության հասարակության» վերլուծությունների միջոցով բացահայտվում է, որ ժամանակակից իշխանությունը գործում է ոչ միայն հարկադրանքի, այլև վախի ու կամավոր ինքնավերահսկողության միջոցով։ Հատուկ ուշադրություն է դարձվում թվային կենսաքաղաքականությանը, որտեղ տվյալները դառնում են քաղաքական ընդգրկման և բացառման հիմնական չափանիշ։

Հայկական փորձը COVID-19-ի ժամանակ՝ արտակարգ դրություն, ռազմական դրություն, միգրացիոն քաղաքականության անորոշություններ, առողջապահական անհավասարություն, ցույց է տալիս, որ նույնիսկ փոքր պետություններում անվտանգությունը կարող է արագ վերածվել ազատության սահմանափակման գործիքի։ Հոդվածում եզրակացվում է, որ կենսաքաղաքական պարադոքսը հաղթահարելու համար անհրաժեշտ է նոր անվտանգային մոդել՝ հիմնված փոխճանաչման, համընդհանուր ընդգրկման և թվային միջավայրի էթիկայի վրա։