Tag Archives: հոլովական հարացույց

DOI: 10.57192/18291864-2026.1-167

ԳՈՅԱԿԱՆԻ ՀՈԳՆԱԿԻ ԹՎԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՄԱՍՏԱԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱԿԱՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՒՄ, ԳԵՐՄԱՆԵՐԵՆՈՒՄ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆՈՒՄ

Հոդվածում ուսումնասիրվում են գրական արևելահայերենում, գերմաներենում և ռուսերենում գոյականների հոգնակի թվի կառուցվածքային և բովանդակային հարթություններում դրսևորվող ոճական իրացումները, ընդհանրություններն ու առանձնահատկությունները։ Երեք լեզուներին բնորոշ է հոգնակիի կազմության մասնիկավորման սկզբունքը՝ համակարգային և ոչ համակարգային հոգնակերտներով, որը կարող է ուղեկցվել հիմքի վերակազմավորմամբ, հնչյունափոխությամբ և շեշտի տեղափոխությամբ։ Եթե գրական արևելահայերենը բնութագրվում է հոգնակիի մասնիկավորման և հոլովական հարացույցի համեմատաբար միատարր կառուցվածքով, ապա գերմաներենն ու ռուսերենը ցուցաբերում են հոգնակիության ավելի բազմաձև կազմություն՝ թե՛ մասնիկավորման, թե՛ հոլովական հարացույցի տեսանկյունից։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ երեք լեզուներում էլ հոգնակի թվակարգը երբեմն ոչ միայն որպես քանակայնության արտահայտիչ է, այլև որպես համանունների իմաստատարբերակման միջոց և բովանդակային-ոճական նրբերանգների ցուցիչ՝ արտահայտելով հուզական սաստկացում և ժամանակային անորոշություն։ Այս դիտարկումները թույլ են տալիս հոգնակի թվակարգը մեկնաբանել ոչ միայն որպես պարզ քերականական կարգ, այլև ձևաբանական և իմաստաբանական բազմաշերտ համակարգ, որը, տարբեր կերպ իրացվելով նշված լեզուներում, դառնում է ոճական հնար և բառիմաստի ընդլայնման միջոց։