Tag Archives: քննադատական մտածողություն

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հետազոտությունն ուսումնասիրում է կրթության դերը՝ հասարակության տեխնոլոգիական, տնտեսական և մշակութային փոխակերպումներով պայմանավորված։ Այն անդրադառնում է ավանդական կրթական համակարգերի և արագ փոփոխվող աշխարհի պահանջների միջև առկա անհամապատասխանությանը՝ շեշտելով քննադատական մտածողության և ստեղծագործականության զարգացման կարևորությունը։ Միջառարկայական մեթոդաբանության շրջանակում վերլուծվում է կրթության էվոլյուցիան՝ փիլիսոփայական, մշակութային և սոցիոլոգիական տեսանկյուններից՝ առանձնացնելով ժամանակակից միտումները, ինչպիսիք են տեխնոլոգիական առաջընթացը, անհատականացված ուսուցումը և նախագծային մոտեցումները։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կրթությունը զգալի դեր ունի սոցիալական շարժունության, նորարարության և գլոբալ գիտակցության ձևավորման մեջ։ Ընդգծվում է կրթական քաղաքականությունների վերանայման անհրաժեշտությունը, հատկապես Հայաստանում, որպեսզի ապահովվի դրանց արդիականությունն ու որակը գլոբալ համատեքստում։ Շեշտվում է մշակութային արժեքները, շարունակական ուսուցումը խրախուսող, անհատներին՝ դինամիկ աշխատաշուկայի պահանջներին պատրաաստող համապարփակ կրթական մոդելի կարևորությունը։

ՈՒսումնասիրությունը եզրակացնում է, որ կրթական համակարգը պետք է վերափոխվի անհատական և հասարակական բարեկեցությունը խթանող ճկուն ու նորարարական կառույցի։ Ժամանակակից մարտահրավերներին արձագանքելով և նոր մեթոդաբանություններն ընդունելով՝ կրթությունը կարող է արդյունավետորեն զորացնել ապագա սերունդներին՝ հաղթահարել և լուծել բարդ գլոբալ խնդիրները։