ԿԱՆՏԻ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՌՈՒԴՈԼՖ ՇՏԱՅՆԵՐԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ Կանտի իմացաբանությունը շարունակում է բանավեճերի տեղիք տալ. ընդ որում՝ վիճահարույց են մնում թե՛ այն հերքող, թե՛ հաստատող տեսությունները: Արդի նատուրալիզմը, օրինակ, մերժելով Կանտի ճանաչողության տեսությունը, թողնում է հարցեր, որոնց հիման վրա ժամանակակից որոշ փիլիսոփաներ, ինչպես, օրինակ՝ Թոմ Ռոքմորը, հերքում են հենց նատուրալիզմը՝ Կանտի իմացաբանությունը համարելով տակավին արդիական: