Archive for Հունիսի, 2011

Բովանդակություն (Թիվ 2011-2)

0
15/06/2011

«ՎԷՄ»-ի 2011 տարվան թիւ 2(34)-ի բովանդակություն (ապրիլ-հունիս 2011)

Read more - Ամբողջը →

Հիշողության և Պատմության Բանավեճը

0
15/06/2011

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2011թ. ապրիլի 23-ի հրամանագիրը և 2011թ. մայիսի 30-ին կայացած այդ հանձնաժողովի առաջին նիստը կարևոր հանգրվան են մեր ժողովրդի մեծագույն ողբերգության 100-ամյակը պետականորեն ոգեկոչելու և նրա հետևանքների հաղթահարման ճանապարհին։

Read more - Ամբողջը →

Էքզեգետիկայից Մինչև Ֆենոմենալոգիա

0
15/06/2011

Գրականագիտությունը որքան հին, նույնքան և նոր գիտություն է, եթե ընդունենք ոչ միայն առարկայի մեթոդաբանական ընդհանրությունը հնագույն էքզեգետիկայի և նորահայտ հերմենևտիկայի հետ, այլև շարունակաբար նորոգվող մեթոդաբանական եղանակների պարագայնությունը։ Հանրագիտարանային բնորոշումը, թե գրականագիտությունը գիտություն է գրականության տեսության ու պատմության, գրական երկի ձևաբանական ու բովանդակային վերլուծության համապարփակ սկզբունքների վերաբերյալ, այնուամենայնիվ, անկարող է միասնական հասկացությամբ ընդգրկել առարկայի ամբողջ բովանդակությունը։

Read more - Ամբողջը →

Եղելություն, Պատմություն և Ազգային Ինքնագիտակցություն

0
15/06/2011

Մարդկության մշակութաստեղծ գործունեության ողջ ընթացքի մեծագույն ձեռքբերումը խոսքն է: Եվ բոլորովին էլ կարևոր չէ, թե մարդու բանական-մշակութաստեղծ լինելը բացատրելու փորձերից (կրոնական, աշխատանքային-էնգելսյան, գենետիկ-կենսաբանական և այլն) ո՛ր տեսակետի կողմնակիցը կարող է լինել յուրաքանչյուր ոք: Կարևոր է հետևյալ ակնառու ճշմարտությունը. գիտակցությունն անգամ անճարակ կլիներ, և մարդկային կեցությունը կզրկվեր իմաստից, եթե չլիներ խոսքը: Մի փոքր էլ չափազանցելով՝ կարող ենք ասել. մարդ տեսակի համար ամեն ինչ սկսվում է խոսքից և ավարտվում խոսքով: Նա է «խոսեցնում» տեղեկություն պարունակող բոլոր օμյեկտները, նաև՝ ապահովում տեղեկատվական բոլոր համակարգերի գոյությունը: Խոսքի անփոխարինելի նշանակությունը ճշտելու համար բավական է միայն մի պահ պատկերացնել, թե ի՞նչ կլինի, եթե այն դադարի գոյություն ունենալ:

Read more - Ամբողջը →

Այսպես Կոչված Աղվանքի Էթնիկ և Քաղաքական Պատմության Մի Քանի Հարցեր

Այսօր թերևս դժվար է գտնել մեկ այլ խնդիր, որ հարևան Ադրբեջանի պատմաբանների կողմից ենթարկվի այնքան աներևակայելի չափերի հասնող շահարկման, որքան այսպես կոչված՝ Աղվանքի և աղվանից ժողովրդի պատմությունը: Աղվանները հռչակվում են ադրբեջանցիների նախնիներ, ի սկզբանե անտի աղվանական են հռչակվում Կուրի ձախափնյակն ու աջափնյակը՝ նպատակ ունենալով Աղվանք-Ալբանիայի սահմանները հանգեցնել Ադրբեջանի Հանրապետության ներկա տարածքին և անգամ շրջակա որոշ երկրամասերին ու դրանով իμր՝ սրբագործել Ադրբեջանի «պատմական իրավունքները» իրենց «նախնիների» տարածքների նկատմամբ:

Read more - Ամբողջը →

Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո Թաղերու Մեջ» Ակնարկաշարի Նորահայտ Տարբերակները

0
15/06/2011

Թվում է` գրականագիտությունը վաղուց արդեն իր սպառիչ ու վերջնական խոսքն է ասել անցյալի գլուխգործոց երկերի մասին՝ բազմակողմանիորեն ներկայացնելով դրանց ստեղծագործական պատմությունը, ժանրային առանձնահատկությունները, կառույցը, գաղափարագեղարվեստական և այլ արժանիքները։ Բայց իրականում արվեստի ճշմարիտ երկերը յուրաքանչյուր սերնդի հետ վերաիմաստավորվում ու մեկնաբանվում են յուրովի։ Այդ երկերը վերժամանակյա են, քանի որ օժտված են անանց և անսպառ գեղեցկություններով, ուստի ամեն մի նոր սերունդ կարող է ընդլայնել դրանց ընկալման ծիրը, իսկ երբեմն նաև՝ ստեղծագործական պատմության շառավիղը:

Read more - Ամբողջը →

Աննալների Պատմագիտության Դպրոցը

1929 թվականին Ստրասբուրգում հիմնված «Տարեգրություններ տնտեսական և ընկերային պատմության» (‘‘Annales d’histoire ռconomique et sociale’’) հանդեսի առաջին իսկ համարի հրապարակմամբ Լյուսիեն Ֆևրը և Մարկ Բլոկը տոն տվեցին պատմագիտական նոր ըմբռնումների ձևավորմանը:
Նրանց հիմնած Աննալների պատմագիտական դպրոցը «վճռորոշ նշանակություն ունեցավ ոչ միայն ֆրանսիական», այլև ընդհանրապես՝ համաշխարհային պատմագիտական մտքի զարգացման մեջ, քանզի նրա ստեղծումը համեմատվում է անգամ «կոպեռնիկյան հեղափոխության» հետ:

Read more - Ամբողջը →

Առնո Բաբաջանյան. Դիմանկարի Նրբագծեր

0
15/06/2011

2011թ. հունվարի 22-ին լրացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Պետական մրցանակների դափնեկիր, ականավոր կոմպոզիտոր և տաղանդավոր դաշնակահար Առնո Հարությունի Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակը:
Սրանից ճիշտ 28 տարի առաջ՝ 1983 թ. նոյեմբերի 11-ին, ոչ միայն հայ ժողովուրդը այլև ողջ Խորհրդային Միությունը ցնցվեց Առնո Բաբաջանյանի անժամանակ մահվան գույժից: Կորուստն անդառնալի էր, ցավը՝ անամոքելի: «Առնոյի հուղարկավորությունը,- վերհիշում է Ալ.Հարությունյանը,- առանց չափազանցության, իսկապես համաժողովրդական վշտի անկեղծ դրսևորման վերածվեց: Անընդհատ հնչում էին հրաժեշտի հուզումնալից խոսքեր, իսկ ես մի տեսակ մթագնության մեջ էի ու այդ խոսքերի իմաստը չէի ընկալում: Այդ դառը րոպեներին աչքերիս առջև սլացավ համատեղ ապրած մեր ողջ կյանքը»:

Read more - Ամբողջը →

Մոսկվայի և Կարսի Պամանագրերի Միջազգային-Իրավական Գնահատականը

0
15/06/2011

Հայ իրավական միտքը վաղուց է արձանագրել այն փաստը, որ 1921 թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը ստորագրվել են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտումներով: Հայաստանի անկախության վերականգնումից հետո պայմաններ են ստեղծվել նման գնահատականները ակադեմիական ոլորտից միջազգային քաղաքականության ասպարեզ տեղափոխելու համար։ Այս առումով հարկավոր է առաջնորդվել ինչպես Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի ստորագրման պահին գործող միջազգային իրավունքի նորմերով, այնպես էլ Ազգերի Լիգայի Ստատուտի (Կանոնադրության) և Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի դրույթներով։ Դա թույլ կտա ճիշտ հաշվարկել 1921 թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի դեմ մեր հակաքայլերի հնարավոր տարբերակները։

Read more - Ամբողջը →

Միֆական Ժամանակը Մուշեղ Գալշոյանի Էսսեներում

0
15/06/2011

Միֆական մտածողությունը Մ. Գալշոյանի ստեղծագործության մեջ առանցքային դեր ունի, ուստի բնական է նրա առկայությունը ոչ միայն հեղինակի գեղարվեստական, այլև հրապարակախոսական գործերում: Իր ակնարկներում, էսսեներում Գալշոյանը, բովանդակային ու թեմատիկ նպատակադրումից ելնելով, հաճախ է տրվում միֆաստեղծման մղումներին, որոնք նրա հրապարակումներից շատերում ի հայտ են բերում միֆական-գեղագիտական կառույցի մի շարք ուշագրավ կողմեր: Հոդվածի նպատակը այդ կառույցի հիմնարար բաղադրիչներից մեկի՝ միֆական ժամանակի ընկալման և պատկերման խնդրի քննությունն է գրողի երեք՝ «Ագռավաքար», «Լուսավորչի կանթեղը» և «Ու՞ր, ծերուկ» էսսեներում:

Read more - Ամբողջը →