ՄԻՖԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆԻ ԷՍՍԵՆԵՐՈՒՄ – 2011-2 Դավիթ Վ. Պետրոսյան Միֆական մտածողությունը Մ. Գալշոյանի ստեղծագործության մեջ առանցքային դեր ունի, ոստի բանակն է նրա առկայությունը ոչ միայն հեղինակի գեղարվեստական, այլեւ հրապարակախոսական գործերում: Իր ակնարկներում, էսսեներում Գալշոյանը, բովանդակային ու թեմատիկ նպատակադրումից ելնելով, հաճախ է տրվում միֆաստեղծման մղումներին, որոնք նրա հրապարակումներից շատերում ի հայտ են բերում միֆական-գեղագիտական կառույցի մի շարք ուշագրավ կողմեր: