Category Archives: ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԹՅՈՒՐՔԻԶՄԻ ԵՎ ԻՍԼԱՄԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ — 2017-4

Նարեկ Ա. Մկրտչյան
Խորհրդային Միության անկումից հետո ազգային և պետակա նաշինական մարտահավերներին համարժեք պատասխաններ տալու խնդիրն ավելի քան օրակարգային էր Ղազախստանի համար, որի քաղաքակրթական ընտրության անորոշությունը, ազգային ինքնագիտակցության անբավարար մակարդակը և աշխարհին համաքայլ ընթացող մտավորականության բացակայությունը հանգեցրել էին ղազախների պատմական լուսանցքայնացմանը:

ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ — 2015-1

Սասուն Լ. Սարիբեկյան

Աղանդների աշխարհաքաղաքական ուսումնասիրության կարևորու թյունը բացատրվում է հատկապես հետևյալ իրողություններով.

— դրանք աշխարհաքաղաքական կարևոր ակտորներ են1, որոնց գործունեությունը ուղղված է ազգերի ինքնիշխանության և պետությունների անկախության դեմ,

— հետսառըպատերազմյան աշխարհում գնալով մեծանում է աղանդների ազդեցությունը աշխարհաքաղաքական գործընթացների, պետությունների ու էթնոսների մրցունակության, խոցելիության, անվտանգության ու զարգացման վրա,

— աղանդների աշխարհաքաղաքական հետազոտությունների արդյունքները կարևոր նշանակություն կարող են ունենալ աշխարհա քաղաքական կարևոր այլ ակտորներին (պետություններ, էթնոսներ, միջազգային կազմակերպություններ, գաղտնի կազմակերպություններ և այլն), ինչպես նաև աշխարհաքաղաքական տարածության ենթակարգային տա րամակարդակ միավորներին վերաբերող տեսական-մեթոդաբա նական և գործնական խնդիրների արդյունավետ ուսումնասիրության համար:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԾՐՈՒՄ — 2015-1

Մնացական Ա. Սաֆարյան
Վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հարաբերությունների համակարգում տեղի ունեցած նշանակալի զար գացումներից մեկը Ասիական-խաղաղօվկիանոսյան ողջ տարածաշրջանի (ԱԽՕՏ) և, հատկա պես, Չինաստանի Ժողովրդական Հանրապե տու թյան տնտեսա կան և քաղաքական կշռի ու դերակատարության բարձ րացման իրողությունն է: Նշված փոփոխության ազդեցությունն այս կամ այն կերպ դրսևորվում է աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում: