ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒՄԸ ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ – 2023-1 Արծրուն Ա. Ավագյան Սփյուռքահայ գրականության դասական հեղինակներից մեկի՝ Հակոբ Մնձուրու (Հակոբ Տեմիրճյան, 1886-1978) գրականությունը մարդու և աշխարհի բազում պատկերներ ու գեղեցկություններ է պարունակում։ Գրողին Մնձուրի գրական անունը, որը նրա հայրենի լեռնաշղթայի անվանումն է և «խարկված, այրված» է նշանակում, տվել է արևմտահայ հայտնի մտավորական, գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆը (Հովհաննես Աբիսողոմյան)՝ իրեն էլ մկրտելով Հովհաննես Ասպետ գրական անունով։