Category Archives: ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՐԴ-ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ — 2018-1

Մուրադ Մ. Հասրաթյան
Միջնադարյան Հայաստանում պաշտպանական նպատակների համար ամրոցներից բացի՝ օգտագործվել են նաև վանքերն ու առանձին եկեղեցիները: Այդ երևույթը հատկապես լայն տարածում ստացավ 11-րդ դարից hետո, երբ Հայաստանի անկախության ու պետականության կորստի հետևանքով վանքերը սկսեցին իրենք զբաղվել սեփական անվտանգության ապահովման գործով: Թե՛ նոր կառուցվող և թե՛ արդեն գոյություն ունեցող մենաստանները շրջապատվեցին այնպիսի պարիսպներով, որոնք բնորոշ են ամրոցներին:

17-18-ՐԴ ԴԴ. ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՈՐՄԵՐԻՆ ԱԳՈՒՑՎԱԾ ԽԱՉՔԱՐԵՐԸ — 2017-3

Արսեն Է. Հարությունյան
Միջնադարյան Հայաստանի մշակույթի մի ուրույն տեսակ է խաչ քարային արվեստը: Այն ձևավորվել է դեռևս վաղ միջնադարում, ապա ձեռք բերելով զարգացման որոշակի դինամիկա՝ կատարելագործվել ու հասել է մինչև մեր օրերը: Խաչքարերի ծագման ու զարգացման, հորինվածքային, ծավալատարածական, գործառնական ու իմաստա բանական նշանակության հետ կապված հարցերը մշտապես եղել են մասնագետների ու շադրության կենտրոնում. դրանց նվիրվել են առանձին հոդվածներ, պատկերագրքեր ու մենագրություններ:

ԳՐԻՉ ՂՈՒՆԿԻԱՆՈՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ՏԱՊԱՆԱԳԻՐԸ ԵՎ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՎԱՍՏԱԿԸ — 2016-2

Արսեն Է. Հարությունյան
Հայ ժողովրդի պատմության ուսումնասիրման տեսանկյունից անփոխարինելի սկզբնաղբյուրներ են մեզ հասած ձեռագիր մատյանները, որոնց զգալի մասը պահվում է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում:

ՆՈՐ ԳՏԱԾՈՆԵՐ ԱՐՑԱԽԻ ԵՐԿԱԹԵԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ — 2015-3

Նժդեհ Ա. Երանյան
Քարի գեղարվեստական մշակումը Հայկական լեռնաշխարհում հազա րամյակների պատմություն ունի: Մեզ հայտնի են զանազան մենհիրներ, վիշապ կոթողներ, ֆալոhttps://vemjournal.org/wp-content/uploads/2020/07/07-Հնագիտություն-2015-3.pdfսատիպ կոթողներ, ուրարտական արձանագրա կան կոթողներ, մարդակերպ կոթողներ, սահմանաքարեր և այլն: Այս շարքը կարելի է եզրափակել վաղքրիստոնեական խաչակիր տարատիպ կոթողներով, տապանաքարերով և ի վերջո՝ խաչքարերով:

ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆԱՏԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ — 2014-4

Աստղիկ Ա. Բաբաջանյան, Արտավազդ Ս. Զաքյան
Սելիմի հյուրատունը Հայաստանի միջնադարյան այն եզակի քարավանատներից է, որ մեզ է հասել կանգուն վիճակով: Այն գտնվում է Սելիմի կամ Սուլեմայի լեռնանցքի՝ դեպի Վայոց ձոր նայող հարթության վրա (ծովի մակարդակից 2410 մ բարձր)՝ քարավանային կանգառ հանդիսանալով Դվինից Պարտավ գնացող երկու հին ճանաարհներից մեկի՝ Գեղարքունիք-Սյունիք գծամասի վրա:

ԳՐԻՉ, ԾԱՂԿՈՂ ԵՐԵՄԻԱ ՕՇԱԿԱՆՑԻՆ ԵՎ ՆՐԱ ՏԱՊԱՆԱԳԻՐԸ — 2014-3

Արսեն Է. Հարությունյան
Հայ վիմագիր բանաստեղծությունների շարքին պատկանող տապանա գրում Երեմիա Օշականցին հիշա տակ վում է իբրև «…գրագիր յոյժ վարժ և արի, նրբարուեստ ծաղկօղ թղթոցըն վեհի…»:

ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻՆ ԵՒ ԱՐՑԱԽԻ ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՔԱՆԴԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ — 2014-2

Համլետ Լ. Պետրոսյան
Արցախի խաչքարային պատկերաքանդակը խաչքարային մշակությի ամենառանձնահատուկ դրսեորումներից մէկն է. Հայաստանի որեւէ այլ տարածքում վճայված չեն մահկանացուների նման քանակությամբ եւ թեմատիկ բազմազանությամբ պատկերաքանդակներ:

ՍՅՈՒՆԻՔԻ ԱՐԵՒԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄԸ Մ. Թ. Ա. II-I ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐՈՒՄ — 2014-1

Նախնական դիտարկումներ Աղավնո գետի ավազանում 2013 թ. դաշտային հետազոտությունների տվյալների  հիման վրա

Գագիկ Մ. Սարգսյան, Արտակ Վ. Գնունի, Ալեքսան Հ. Հակոբյան
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի տարածքի ուսումնասիրությունը սկսվել է XIX-XX դարերի սահմանագլխին, դեռևս 1896 թ. Սերտ (Զերտի) գյուղի մոտ հայտնաբերվել և Սանկտ Պետերբուրգի հնագիտական հանձ նա ժողովին է հանձնվել անտիկ ճրագաման, որի վերնամասը ձևավորված էր անտիկ թատերական դիմակի տեսքով:

ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԼԵՀԱՑԻՆ ԵՎ ՆՐԱ ՏԱՊԱՆԱԳԻՐԸ — 2013-3

Արսեն Է. Հարությունյան
17-րդ դարի հայոց հոգևոր ու մշակութային կյանքում մեծ է նշանավոր հոգևորական, աստվածաբան, թարգմանիչ, բանասեր ու փիլիսոփա Ստեփանոս վարդապետ Լեհացուդերը: Ծնվե ով Լվովում` նա 1630-ական թթ. տեղափոխվել է Վաղարշապատ, ձեռ նա դրվել վարդապետ և իր կյանքը նվիրել հայ եկեղեցուն՝ Ս. Էջմիածնում ու մերձակա վանքերում ծավալելով կրոնագիտական բուռն գործունեություն: Ասվածի «լուռ վկան» է նրա տապանաքարը, որը գտնվում է Ս. Հռիփսիմե վանքի միաբանական գերեզմանոցում:

ՆՈՐԱՀԱՅՏ ՎԻՄԱԳՐԵՐ «ԼԻՏՐ» ԿՇՌԱՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ — 2012-4

Արսեն Է. Հարությունյան
Հայկական վիմագրերն ու մատենագրական վկայությունները, լինելով մեր պատմության կարեւոր սկզբնաղբյուրները, հարուստ նյութեր են տրամադրում հասարակական կյանքի սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ մշակութային ոլորտներն ուսումնասրիելու համար: