Category Archives: ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ԱՆԿՄԱՆ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԵՎ ՍԵԲԵՈՍԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ — 2017-4

Ռուսլան Ա. Ցականյան
Մ. թ. ա. VII դարի վերջին քառորդում սկսված ասուրաբաբելոնյան հակամարտությունը շատ արագ վերածվեց ասուրական և հակաասուրական խմբավորումների միջև պայքարի՝ ընդգրկելով ամբողջ Մերձավոր Արևելքը՝ Հայկական լեռնաշխարհից մինչև Եգիպտոս ու արևելամիջեր կրա ծովյ ան ավազանից մինչև Իրանական բարձրավանդակ: Մ. թ. ա. 626-610 թթ. ըն թացքում բաբելացիներին հաջողվեց մեկը մյուսի հետևից գրա վել ասուրական նահանգները, մ. թ. ա. 614 թ.՝ նախկին մայրաքաղաք Աշշուրը, ապա մ. թ. ա. 612 թ.՝ մայրաքաղաք Նինվեն և զավթել բուն Ասորեստանի ողջ տարածքը:

ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ 633 Թ. ԺՈՂՈՎԸ — 2017-3

Սարգիս Ռ. Մելքոնյան, Սամվել Ս. Մկրտչյան
Միջնադարյան գրեթե բոլոր հայ մատենագիրները հիշատակում են Է դարի առաջին կեսին Թեոդոսուպոլիս (Կարին) քաղաքում Հայոց Եզր Ա. Փառաժնակերտցի կաթողիկոսի և բյուզանդացիների Հերակլիոս Ա կայսեր մասնակցությամբ տեղի ունեցած մի ժողովի մասին, որի արդյունքում դավանաբանական միություն է կնքվել երկու կողմերի միջև։ Ըստ հայկական սկզբնաղբյուրների՝ այս միությամբ Եզր կա թողիկոսը խաբվել է հույների կողմից և քաղկեդոնականություն է ընդունել՝ հիմք դնելով Հայոց եկեղեցու՝ մոտ մեկ դար տևած քաղ կեդոնական ընթացքին, ինչը կասեցրել է Սբ. Հովհան Օձնեցի հայրապետն իր գործունեությամբ Ը դարում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ — 2016-4

Արարատ Մ. Հակոբյան
Հովհաննես Քաջազնունին Հայոց Նոր պատմության առեղծվածային դեմքերից մեկն է, որի կյանքի ու գործունեության մասին գրված հուշերում ու վկայություններում դժվար է գտնել նրա անցած բարդ ճանապարհի տար բեր հանգրվաններում դրսևորված հակասական պահվածքի և անգամ՝ դա տապարտելի քայլերի բացատրությունը։

«ԽՈՒԿԿԱՆԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ — 2015-4

Ռոբերտ Պ. Ղազարյան
Սուպպիլուլիումա I-ը (մ.թ.ա. մոտ 1350-1322 թթ.) Խաթթիի ամենանշանավոր արքաներից և Հին Արևելքի ամենատաղանդավոր քաղաքական ու ռազմական գործիչներից մեկն էր: Նրա օրոք սկսվում է Խաթթիի նոր վերելքը, ուստի այդ արքային կարելի է համարել նաև նոր խեթական տերության հիմնադիրը: 

ԼՅՈՒԿԻԱՆ ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ — 2015-1

Հովհաննես Գ. Խորիկյան
Աքեմենյան երկհարյուրամյա տիրապետության ժամանակաշրջանի Փոքր Ասիայի պատմության ուսումնասիրությունը թույլ է տալիս ա վելի հստակ ներկայացնելու էթնիկական այն տեղաշարժերը, փոխազ դեցու թյունները, վարչա քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի էին ունենում մ. թ. ա. VI-IV դարերում պարսից արքունիքի կողմից իրակա նացված քաղաքականության պայմաններում: Փոքրա սիական սատրա պու թյունների վարչական կացության քննությունը ցույց է տալիս, որ այդ սատրապություններում հնդեվրոպական էթ նիկական տարրի ազ դե ցու թյունը խիստ ուժեղ էր։ Ներկա հոդվածում քննարկվող լյու կիա ցիները նույնպես եղել են հնդեվրոպական լեզվաընտանիքի մի մասը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ «ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՄԵՋ — 2015-1

Դավիթ Կ. Բաբայան
«Աստվածաշնչյան աշխարհաքաղաքականություն» հասկացությունն առաջին հայացքից չափազանց անսովոր է թվում և նույնիսկ կարող է անհեթեթություն համարվել։ Սակայն իրականում, եթե համալիր կերպով դիտարկենք կրոնի հիմնական դրույթները, այստեղ աշխարհաքա ղա քականության հետ նույնական շատ բաղադրամասեր կան ։ 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ — 2014-4

Հնարավորությունների և մարտահրավերների սահմանագծին

Ատոմ Շ. Մարգարյան
ՀՀ Նախագահի 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությամբ Հայաստանի Հանրապետությունը սկիզբ դրեց քիչ անց՝ 2014 փ. մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ձևավորած կառույցին՝ Եվրասիական տտնեսական միությանը անդամակցության գործընթացին:

ԱՆՀԵՂԻՆԱԿ ԳՈՐԾ ՄԸ… ԵՒ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԿՆԻՔԸ — 2014-2

Երգիծաբանի ողբերգ՝ երկու ուղղագրութիւններու միջեւ

Յարութիւն Լ. Քիւրքճեան (Աթէնք)
Յայտնի է, նոր ժամանաhttps://vemjournal.org/wp-content/uploads/2020/07/10-Քննարկումներ-2014-2.pdfկներու բնոորշ գիծ են եղած անհատական մտքի-մտածումի ինքնուրոյնութիւնը, անկախութեան պահանջն ու հաւաստումը: Սեփական մտածումին, սեփական հոգեմտաւոր վաստակին պտուղը վայելելու, անոր տիրութիւն ընելու, նաեւ՝ ի հարկին՝ անոր համար պատասխան ու հաշիւ տալու հակումը յատկանշեր է վերջին հարիւրամեակներու ստեղծագործական զանազան ոլորտները, սկսած՝ Լուսաւորութեան դարէն, որոշ մեկուսի պարագաներու՝ նոյնիսկ Վերածնունդէն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻՆ՝ «ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ»-Ի ԽՄԲԱԳԻՐ — 2014-2

Գառնիկ Ա. Հարությունյան
Հովհաննես Օձնեցու հայրապետության շրջանը (717-728) նշանավորեց Հայոց եկեղեցու կյանքում բարեփոխումների մեկնարկով: Դրանք ընդգրկում էին եկեղեցու տոնածիսական, կանոնական, դավաբանական ոլորտները:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍԻ ՀԵԳՆԱՆՔԸ — 2014-1

Ըստ Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» հեքիաթ-վեպի

Սերգեյ Ա. Աղաջանյան
Անիմանալի է պատմության խորհուրդը մանավանդ գալիքի առումով։ Ու չնայած դրա վրա շատ ինտելեկտ, նաև էզոթերիկ էներգիա, թուղթ ու թանաք է ծախսվել, բայց կարծես թե անհաղ թահարելի է մնում նույնիսկ առօրյա-կենսափորձային այն ճշմարտու թյունը, որ մարդկության գործնական կյանքն անկասելիորեն լիցքա վորվում է այնպիսի ներքին դրդիչներով ու մոտիվներով, որոնք եթե ոչ անկառավարելի, ապա հաստատ՝ դժվար կառավարվող են: