«ԽՈՒԿԿԱՆԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ – 2015-4 Ռոբերտ Պ. Ղազարյան Սուպպիլուլիումա I-ը (մ.թ.ա. մոտ 1350-1322 թթ.) Խաթթիի ամենանշանավոր արքաներից և Հին Արևելքի ամենատաղանդավոր քաղաքական ու ռազմական գործիչներից մեկն էր: Նրա օրոք սկսվում է Խաթթիի նոր վերելքը, ուստի այդ արքային կարելի է համարել նաև նոր խեթական տերության հիմնադիրը: