Category Archives: ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ԱՆՀԵՂԻՆԱԿ ԳՈՐԾ ՄԸ… ԵՒ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԿՆԻՔԸ – 2014-2

Երգիծաբանի ողբերգ՝ երկու ուղղագրութիւններու միջեւ

Յարութիւն Լ. Քիւրքճեան (Աթէնք)
Յայտնի է, նոր ժամանաhttps://vemjournal.org/wp-content/uploads/2020/07/10-Քննարկումներ-2014-2.pdfկներու բնոորշ գիծ են եղած անհատական մտքի-մտածումի ինքնուրոյնութիւնը, անկախութեան պահանջն ու հաւաստումը: Սեփական մտածումին, սեփական հոգեմտաւոր վաստակին պտուղը վայելելու, անոր տիրութիւն ընելու, նաեւ՝ ի հարկին՝ անոր համար պատասխան ու հաշիւ տալու հակումը յատկանշեր է վերջին հարիւրամեակներու ստեղծագործական զանազան ոլորտները, սկսած՝ Լուսաւորութեան դարէն, որոշ մեկուսի պարագաներու՝ նոյնիսկ Վերածնունդէն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻՆ՝ «ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ»-Ի ԽՄԲԱԳԻՐ – 2014-2

Գառնիկ Ա. Հարությունյան
Հովհաննես Օձնեցու հայրապետության շրջանը (717-728) նշանավորեց Հայոց եկեղեցու կյանքում բարեփոխումների մեկնարկով: Դրանք ընդգրկում էին եկեղեցու տոնածիսական, կանոնական, դավաբանական ոլորտները:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍԻ ՀԵԳՆԱՆՔԸ – 2014-1

Ըստ Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» հեքիաթ-վեպի

Սերգեյ Ա. Աղաջանյան
Անիմանալի է պատմության խորհուրդը մանավանդ գալիքի առումով։ Ու չնայած դրա վրա շատ ինտելեկտ, նաև էզոթերիկ էներգիա, թուղթ ու թանաք է ծախսվել, բայց կարծես թե անհաղ թահարելի է մնում նույնիսկ առօրյա-կենսափորձային այն ճշմարտու թյունը, որ մարդկության գործնական կյանքն անկասելիորեն լիցքա վորվում է այնպիսի ներքին դրդիչներով ու մոտիվներով, որոնք եթե ոչ անկառավարելի, ապա հաստատ՝ դժվար կառավարվող են:

ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՔԱՋ ՆԱԶԱՐԸ – 2013-3

Ըստ Հովհ. Թումանյանի համանուն հեքիաթի

Սերգեյ Ա. Աղաջանյան
Թերևս ավելորդ զբաղմունք կլինի վերահաստատել այն հայտնի իրո ղությունը, որ Հովհ. Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթն1 ունի համաժողովրդական ճանաչում և մշտապես արժանացել է մասնագիտական ուշադրության: Առաջինի վկայություններից մեկն էլ այն է, որ նրա հերոսի անունը մեզանում արդեն դարձել է որոշակի նկարագրի ու ճակատագրի մարդկանց բնութագիր, իսկ Մեծ Լոռեցու կենսափիլիսոփայության և ստեղծագործության ժողովրդական ա կունք ների մասին որևէ լուրջ ուսումնասիրություն չի շրջանցել այդ հանրահայտ հեքիաթը:

ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԿԻԼԻԿՅԱՆ ՍԱՏՐԱՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ Մ. Թ. Ա. VI-IV ԴԱՐԵՐՈՒՄ – 2013-2

Հովհաննես Գ. Խորիկյան
Աքեմենյան Պարսկաստանի Կիլիկյան սատրապության վարչաքա ղա քական կացության ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն այդ տերության պատմության, այլև Սատրապական Հայաստանի տարածքի և հարավ-արևմտյան սահմանների հստակեցման առումով, որոնք մասնագիտական գրականության մեջ, գրեթե առանց բացառու թյան, սխալ են մեկնաբանվել:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ – 2012-4

Հյուսիսարևմտյան հատվածի և սահմանամերձ գոտու քննության փորձ

Արմեն Հ. Ղարագյոզյան
Հայկական լեռնաշխարհի էթնոաշխարհագրական միջավայրի դիտարկման տեսանկյունից կարևորվում են նրա հյուսիսարևմտյան հատվածն ու սահմանամերձ գոտին, որտեղ բնակվող ցեղերի մասին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում հին հույն հեղինակները։

ՊԱՈՒԼ ՌՈՀՐԲԱԽԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ – 2011-4

Նոր քննական լույսի ներքո

Աշոտ Ն. Հայրունի
Գերմանացի մեծանուն հրապարակախոս, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, ճանապարհորդ եւ լրագրող դր. Պաուլ Ռոհրբախի կյանքը, գործունեությունն ու գրական ժառանգությունը բազմաթիվ մենագրությունների եւ հոդվածների նյութ է դարձել: Մինչ օրս իր ժողովրդականությունը չկորցրած այս ինքնատիպ մտածողի եւ վառ անհատականության մասին Գերմանիայում ներկայումս նույնպես ուսումնասիրություններ են լույս տեսնում:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ» ԵՐԿՆ ՈՒՆԵՑԵԼ Է «ՉՈՐՐՈՐԴ ԳԻՐՔ» – 2012-3

Բաբկեն Հ. Հարությունյան
Հանճարեղ Մովես Խորենացին անմահացել է՝ սերունդների դատին ահնձնելով իր «Պատմութիւն Հայոց»-ը, որը մեզ հասած ձեռագրերում հայտնի է երեք գրքերով և ավարտվում է հեղինակի անկրկնելի «Ողբ»-ով:

ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՍԱԿԱ ԵՐԿՐԻ ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ – 2012-2

Հովհաննես Գ. Խորիկյան
Սակա երկրի եւ ընդհանրապես սակերի տեղադրության ուսումնասիրոյթւոնը մասնագիտական գրականության մեջ բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տվել, եւ դա այն պարագայում, երբ հետազոտողների եզրակացությունները գրեթե ամբողջությամբ հենվում են միեւնույն աղբյուրների քննության վրա: Մինչդեռ հարցն այն է, որ խնդրո առարկայի քննությունը պետք է կատարվի Աքեմենյան Պարսկաստանի վարչական բաժանման սկզբունքի համատեքստում:

ՏՈՐՔ ԱՆԳԵՂԵԱՅ. ՍՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ – 2012-1

Արմեն Հ. Ղարագյոզյան
Հայ առասպելաբանության ուշագրավ կերպարներից մեկի՝ Տորք Անգեղի մասին գիտական գրականության մեջ արտահայտվել են բազմաթիվ տեսակետներ՝ հաճախ հակասական եւ իրարամերժ: