ՊԱՈՒԼ ՌՈՀՐԲԱԽԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ – 2011-4 Նոր քննական լույսի ներքո Աշոտ Ն. Հայրունի Գերմանացի մեծանուն հրապարակախոս, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, ճանապարհորդ եւ լրագրող դր. Պաուլ Ռոհրբախի կյանքը, գործունեությունն ու գրական ժառանգությունը բազմաթիվ մենագրությունների եւ հոդվածների նյութ է դարձել: Մինչ օրս իր ժողովրդականությունը չկորցրած այս ինքնատիպ մտածողի եւ վառ անհատականության մասին Գերմանիայում ներկայումս նույնպես ուսումնասիրություններ են լույս տեսնում: