ԳԱՐԵԳԻՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ – 2018-2 Սարգիս Ռ. Մելքոնյան Այս հրապարակմամբ շարունակում ենք 1943-1952 թթ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանին նվիրված մեր հոդվածաշարը, որի առաջին մասը տպագրվել է «Վէմ» հանդեսի նախորդ համարում: Դրանովմ մանրամասնությամբ անդրադարձել ենք հայրենի Արցախում, Սբ. Էջմիածնում և Գերմանիայում Գարեգին Հովսեփյանի երկարամյա ուսումնառության տարիներին (1877-1897 թթ.)՝ զուգահեռաբար ներկայացնելով նաև այդ ընթացքում ապագա հայրապետի ծավալած գիտական գործունեությունը: