ԳԻՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ – 2018-3 Հայաստանում 2018 թվականի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մեր պետության կառավարման շատ քիչ ոլորտներում են նշմարվել լուրջ բարեփոխումների իրականացման մտադրություններ և դրանց համապատասխանող՝ ռազմավարական նպատակների ու առաջնահերթությունների հստակեցման փորձեր։